Oodi. աշխարհի լավագույն գրադարանը
Ֆինլանդիայի կենտրոնական գրադարանը՝ Oodi-ին, որը բացվել է 2018 թվականին, Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիայի (IFLA) կողմից լավագույնն է ճանաչվել ողջ աշխարհում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հելսինկիի քաղաքապետարանին։
Եզրափակչում Oodi-ի մրցակիցներն էին Տիլբուրգի հոլանդական երկաթգծի նախկին շինություններից մեկում գործող գրադարանը՝ LocHal-ը, Ավստալիայի և Նոր Զելանդիայի գրադարանները։
Oodi գրադարանը բացվել է 2018-ի դեկտեմբերին և իր ճարտարապետության շնորհիվ կարճ ժամանակում դարձել է Ֆինլանդիայի այցեքարտերից մեկը։ Գրադարանում կան բնական ծառեր, ռոբոտներ, որոնք գրապահարանի գրքերը փոխանցում են ընթերցողներին, կան նա 3D տպիչներ, ձայնագրման ստուդիա և այլն։
Նշվում է նաև, որ այս տարի Oodi գրադարան է այցելել 2 մլն մարդ։