«Արարատ-Արմենիան» պարտվել է
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» պատասխան խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ հաշիվը կարող էր բացվել արդեն 21-րդ րոպեին, բայց «Արարատ-Արմենիան» ներկայացնող Անտոն Կոբյալկոն վրիպել է 11մ նշակետից: Այդուհանդերձ, 24-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Մեիլսոն Լիման։
2-րդ խաղակեսում 2 գոլ է խփել «Դյուդելանժի» հարձակվող Դանել Սինանին (48'; 71')։ 2 խաղի հանրագումարում գրանցվել է հավասարություն` 3-3։ Հետխաղյա 11մ հարվածաշարում 5-4 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգի չեմպիոնը և 2-րդ տարին անընդմեջ հայտնվել մրցաշարի խմբային փուլում: