«Ժամանակ». Ինչով է զբաղվելու «Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ» հիմնադրամը
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է հերթական հիմնադրամը ստեղծել՝ «Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ» անունով: Այս հիմնադրամին պետք է վճարումներ անեն ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, իսկ գումարը պետք է օգտագործվի ստորերկրյա ջրային պաշարները օգտագործելու համար փորված հորատանցքերը կոնսերվացնելու համար:
Ստացվում է, որ մինչև հիմա Արարատյան դաշտի ընդերքը ջրազրկող հորատանցքերը կոնսերվացնելու համար ընդամենը փող չկա, մինչդեռ մենք մտածում էինք, որ դրա համար քաղաքական կամք և վճռականություն չկա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա