«Ժողովուրդ». Դատական համակարգում դժգոհության ալիք է հասունանում. Դատավորները ուզում են տեղափոխվել մարզեր
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում դժգոհության ալիք է հասունանում: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ինչպես իրավապահ համակարգը, այնպես էլ դատական համակարգը խիստ ծանրաբեռնված ռեժիմով են աշխատում: Այդ պատճառով Երևան քաղաքում գործունեություն ծավալող դատավորների շրջանում քննարկումներ են սկսվել` եթե շարունակեն աշխատել այս ծանրաբեռնված ռեժիմով, ապա դիմում են գրելու, որպեսզի իրենց տեղափոխեն մարզեր:
Մարզերում համեմատաբար իրավիճակը հանդարտ է, ծանրաբեռնվածությունը մեծ չէ, ինչպես մայրաքաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցը դատական համակարգում լուրջ քննարկումների առարկա է դարձել, և առաջիկայում պետք է ինչպես ԲԴԽ-ն, այնպես էլ դատական դեպարտամենը կոնկրետ գործողություններ սկսեն դատարանները ծանրաբեռնելու համար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա