Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր տոնում է 59-րդ տարեդարձը։
Արցախի գործող նախագահին շնորհավորել է Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա գրասենյակի փոխանցմամբ, Բակո Սահակյանին ուղղված շնորհավորական ուղերձում մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության ժողովրդի:
Հարգանքով՝
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ»։
Հիշեցնենք, որ Բակո Սահակյանը ծնվել է Բակո Սահակյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում:
1988 թվականից արցախյան շարժման առաջամարտիկներից է:
1990 թ. ընդգրկվել է ինքնապաշտպանական ուժերում:
1992-1993թթ. - ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի պետի` թիկունքի գծով տեղակալ:
1993-1995թթ. - ԼՂՀ ՊԲ թիկունքի շտաբի պետ:
1995-1996թթ. - ԼՂՀ ՊԲ հրամանատարի` արտաքին կապերի գծով տեղակալ:
1996-1997թթ. - ԼՂՀ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ:
1997-1999թթ. - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի օգնական:
1999-2001թթ. - ԼՂՀ ներքին գործերի նախարար:
2001 թվականից - ԼՂՀ ազգային անվտանգության պետվարչության պետ, ազգային անվտանության ծառայության տնօրեն:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին