«Եվրատեսիլ-2020»-ը կացկացվի Ռոտերդամում
Երգի միջազգային մրցույթի կազմակեպիչները բացել են գաղտնիք և նշել, թե որտեղ է անցկացվելու «Եվրատեսիլ-2020» մրցույթը։ Նրանք ասել են, որ մրցույթն անցկացվելու է Ռոտերդամում դրա յուրահատուկ պատմության և առանձնահատոկունների շնորհիվ։
«Մենք ընտրում են Ahoy համերգասրահը, որը, մեր գնահատմամբ, առավել հարմար հարթակ է
ամենաժամանակակից տեխնոլգիաների կիրառմամբ 180 միլիոն հանդիսատեսի մասնակցությամբ երեք հեռուստաշոու կազմակերպելու համար»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել են կազմակերպիչները։
Ռոտերդամի միակ մրցակից քաղաքը Մաաստրիխտն էր։ Իսկ Ամստերդամի քաղաքապետը հայտարարել էր, որ հրաժարվում է «Եվրատեսիլը» 2020 թվականին իրենց քաղաքում անցկացնելուց, քանի որ համերգային դահլիճը, որտեղ ենթադրվում էր անցկացնել մրցույթը, զբաղված է լինելու նախատեսված ժամանակաշրջանում։
«Եվրատեսիլ-2020» մրցույթի կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 12-ին և 14-ին, եզրափակիչը՝ մայիսի 16-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան