Ի սկզբանե «Էլարդ»-ի եզրակացությունը մեզ համար արժանահավատ չի եղել. Էդմոն Մարուքյան
««Էլարդ»-ի փորձագետների հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսին չեմ հետևել, քանի որ գտնում էի՝ դա անիմաստ ժամանակի կորուստ է»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով կառավարությունում առցանց Ամուլսարի Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ եզրակացություն տված «Էլարդ» ընկերության փորձագետների հետ քննարկմանը:
Պատգամավորը նշեց, որ ի սկզբանե «Էլարդ»-ի եզրակացությունն իրենց համար արժանահավատ չի եղել։
«Թե ինչպես է այդ ընկերությունն ընտրվել եզրակացություն տալու համար, մեզ համար արժանահավատ գործընթաց չի եղել։ Հետևաբար, գտնում էինք, որ անիմաստ էր հերթական քննարկմանը մասնակցել՝ դրանով լեգիտիմացնելու «Էլարդ»-ի եզրակացությունը»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ տեսակոնֆերանսից հետո եղած արձագանքներից, մասնավորապես, վարչապետի գրառումից այն տպավորությունն է ստացել, որ Ամուլսարի ոսկու հանքի նախագծի համար նոր ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) փորձաքննություն է իրականացվելու.
«Այս պահին ես դա եմ հասկանում և տեսակոնֆերանսի ամբողջ իմաստն էլ այն էր, որ նոր ՇՄԱԳ պատվիրեն և «Լիդիան Արմենիա» ընկերությանն ասեն, որ սա էլ փորձեցինք, հիմա պետք է նորից փորձաքննություն նշանակվի»։
Էդմոն Մարուքյանն նշեց նաև, որ ինքը դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը։
Նշենք, որ օգոստոսի 29-ին կառավարությունում տեսակոնֆերանս է անցկացվել ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները:
Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հրաժարվել էր մասնակցել քննարկմանը։ խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մեզ ևս, որպես խորհրդարանական խմբակցություն, հրավիրել են մասնակցելու այդ խորհրդակցությանը, սակայն մենք որևէ ներկայացուցիչ չենք ուղարկելու, քանի որ չենք պատրաստվում մաս կազմել «ELARD»-ի թատրոնին և մենք այդ կազմակերպության կողմից տրված եզրակացությունը ի սկզբանե ամբողջությամբ կասկածի տակ ենք դրել։
Այսպիսով, այդ ֆորմատով մեզ համար քննարկման ենթակա հարց չկա, և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր մասնակցությունը որևէ հավելյալ քննարկման այդ կասկածելի ընկերության կասկածելի եզրակացության մասին»։
Հիշեցնենք նաև, որ քննարկումից հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն։
Հարակից հրապարակումներ`
- «Էլարդի» փորձագետների հետ Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության կարիք ունեն. վարչապետ
- Փաշինյանը խոսել է «Էլարդ»-ի հետ. Մտածելու շատ բան կա
- Ամուլսարի հարցում խմբակցությունում տարակարծություններ կան, բայց պառակտում հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
- Փորձագետներն արձանագրել են՝ լիարժեք եզրակացություն կազմելու համար որևէ տվյալ բաց չկա. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար
- Քննչական կոմիտեի արձագանքը՝ Ամուլսարի մասին 3D հոլովակ
- Կառավարությունը «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն
- Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում. Արա Զոհրաբյան
- Քննչական կոմիտեն՝ Ամուլսարի մասին
- Եզրակացության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում Ամուլսարի հանքի շահագործումը թույլատրելի չէ. Վարազդատ Կարապետյան
- Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերջնական տարբերակը արդեն հասանելի է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին