Եվս մեկ երիտասարդ ռուս է տուժել Թուրքիայում
Թուրքիայում լողավազանում լողանալուց հետո մոսկվացի ուսանողուհին կոմայի մեջ է ընկել։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, 19-ամյա աղջիկը լողացել է լողավազանում դիմակով և սկսել է խեղդվել։ Նրա մայրը ենթադրել է, որ աղջիկն ուղղակի լողանում է, բայց ավելի ուշ նրան ջրից հանել են առանց գիտակցության։
Դրանից հետո տուժած աղջկան տեղափոխել են Ռուսաստան, այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է՝ կոմայի մեջ։
Նշենք, որ օգոստոսի 28-ին Թուրքիայի հիվանդանոցում մահացել է Սանկտ-Պետերբուրգից 12-ամյա մի աղջիկ, որը լողավազանի ներքևի մասի խողովակի մեջ է մնացել։ Դժբախտ պատահարը տեղի էր ունեցել օգոստոսի 18-ին Բոդրումի հյուրանոցներից մեկում։ Մոր խոսքով, առաջինը հայրն է տեսել աղջկան ջրի տակ, երբ սուզվել է։ Նա փորձել է նրան հանել, բայց ջրի հոսքը բավականին ուժեղ է եղել։