Պաշտպան. Ուզում են Խաչատուրյան քույրերին զրպարտել
Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը հայտարարել է, որ տուժածներն ակտիվորեն փնտրում են հոգեբանի, որը եզրակացություն կտա աղջիկների մոտ հոգեբանական տրավմայի բացակայության մասին, բայց չի հաջողվել սևացնել քույրերին։ Նա այս մասին պատմել է 360tv.ru-ին։
«Տուժած կողմը վազում է հոգեբանների հետևից՝ խնդրելով տալ եզրակացություն, որպեսզի փորձեն սևացնել աղջիկներին։ Այլ բառերով ասված, ապացուցել, որ նրանց մոտ չկա հետտրավմատիկ սթրեսային խանգարում: Մենք գիտեինք այդ մասին ամիսներ առաջ, բայց, ճիշտն ասած, կարծում էի, որ նրանք արդեն գտել էին ինչ-որ մեկին, որը նրանց համար անհրաժեշտ եզրակացություն կտար։ Սպասում էինք, բայց մենք հաճելիորեն սխալվեցինք։ Հոգեբան-պրոֆեսիոնալները նրանց բավականին կոշտ են պատասխանել»,- ասել է փաստաբանը։
Նա նշել է, որ աղջիկներն ունեն հոգեկան հիվանդություն՝ «հետտրավմատիկ սթրեսային խանգարում». «Հիվանդություն, որը հաստատված է փորձագետների կողմից։ Նրանք ուզում են դա հերքել և բարձրաձայնում են այդ մասին հեռուստատեսությամբ։ Բայց ոչ մի հոգեբան չի կարող դա անել, որովհետև քույրերին պետք է հետազոտել։ Ուզում են աղջիկներին սևացնել, զրպարտել»։
ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Փորձագետները քույրերից Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Քննչական կոմիտեն ճանաչել է աղջիկների նկատմամբ հոր բռնության փաստերը։ Քույրերի պաշտպանները փորձում են հասնել նրան, որ նրանց գործողությունները ճանաչեն անհրաժեշտ պաշտպանություն։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերի փաստաբանը հերքել է, որ նրանց հոր դեմ ՔԿ-ն հրաժարվել է գործ հարուցել
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը կրկին երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերի փաստաբանը հայտնել է ցուցմունքները կեղծելու մասին
- Խաչատուրյան քույրերի գործի հիման վրա ներկայացում է բեմադրվում
- Քննությունը Խաչատուրյան քույրերի հոր գործողություններում դիտարկել է խոշտանգում և սեռական բռնություն
- Մոսկալկովա. Դատարանը պետք է հաշվի առնի Խաչատուրյան քույրերի նկատմամբ բռնությունների հանգամանքներին
- Խաչատուրյան քույրերից կրտսերին առանձին են դատելու
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Ակցիա ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Պիկետ Մոսկվայում՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Խաչատուրյան քույրերի փաստաբանները բողոք են ներկայացրել ՔԿ նախագահին
- Վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացվել Խաչատուրյան քույրերին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին