Սարավան գյուղում հրդեհաշիջման աշխատանքերը շարունակվում են
Oգոստոսի 30-ին, ժամը 06:49-ին Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. իրականացվում է տարածքի հետախուզում:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության մեկ օպերատիվ խումբը և 2 փրկարար:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել: Օգոստոսի 28-ին հրդեհի մակերեսը կազմել է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք: Օգեստոսի 29-ին ժամը 12:16-ին Սարավան գյուղում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել. հրդեհի ակտիվ օջախներ չեն հայտնաբերվել:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են փրկարար ծառայողներ, զինծառայողներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզի անտառտնտեսության մասնաճյուղի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցներ, «Լիդիան Արմենիա» երկրաբանահետախուզական կազմակերպությունից երկու թրթուրավոր տեխնիկա, մեկ ջրցան (12 տոննա), ինչպես նաև ԱԻՆ-ում վերապատրաստում անցած «Լիդիան Արմենիա» կազմակերպության արագ արձագանքման խումբը և քաղաքացներ: