Սևանից օրենքով նախատեսվածից ավելի ջրառ չի իրականացվի. վարչապետ
Այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավելի ջրառ չի իրականացվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Ստացա Սևանա լճից ջրառի վերջին տվյալները: Ըստ այդմ՝ օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր:
Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի և Սևանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան