Վենետիկի կինոփառատոնում Ռոման Պոլանսոկու ֆիլմի պրեմիերան կանցնի առանց նրա մասնակցության
Վենետիկի կինոփառատոնում հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսոկու «Ես մեղադրում եմ» ֆիլմի պրեմիրեան կանցնի առանց ռեսժիորի մասնակցության։ Ֆիլմում, որը պատմում է 19-րդ դարում Դրեյֆուսի գործի մասին, գլխավոր դերը կատարել է ֆրանսիացի դերասան Ժան Դյուժարդենը։
Եվրանյուզը գրում է, որ մինչև պրեմիերան ֆիլմի շուրջ արդեն թեժ բանավճեր էր սկսվել՝ կապված ռեժիսորի անձի հետ։ Ժյուրիի նախագահ Լուկրեսիա Մարտելը հայտարարել էր, որ չի գնա ֆիլմի դիտմանը և չի շնորհավորի Պոլանսկուն։
Հիշեցնենք, որ Վենետիկյան 76-րդ կինոփառատոնը մեկնարկել է օգոստոսի 28-ին Իտալիայի Լիդո կղզում: Այս տարվա հիմնական մրցույթում 21 ֆիլմ է ընդգրկված, այդ թվում կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Պատվավոր հյուր» և ֆրնասահայ բեմադրիչ Ռոբեր Գեդիգյանի «Փառք ողջ Աշխարհին» ֆիլմերը: Ռեժիսորների թվում ընդամենը երկու անուն է։ Նրանցից մեկը Սաուդյան Արաբիայից ռեժիսոր Հայֆա Ալ Մանսուրն է, որը ներկայացնում է «Կատարյալ թեկնածու» ֆիլմը։ Այն պատմում է երիտասարդ բժշկուհու մասին, որն առաջադրում է իր թեկնածությունը տեղական ընտրություններում։
Հարակից հրապարակումներ`
- Բացվել է Վենետիկի կինոփառատոնը
- Գեդիկյանի և Էգոյանի ֆիլմերն ընդգրկվել են Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում
- Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
- Ռոման Պոլանսկին դատի է տվել Ամերիկյան կինոակադեմիային
- Ռոման Պոլանսկին ֆիլմ է նկարահանում անմեղ դատապարտվածի մասին
- Ֆրանսիայում ֆեմինիստները բողոքի ակցիա են արել ռեժիսոր Պոլանսկու դեմ
- Ռոման Պոլանսկուն մեղադրել են ևս մեկ անչափահասի բռնաբարության մեջ
- Ռոման Պոլանսկին ցանկանում է վերադառնալ ԱՄՆ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան