«Ժողովուրդ». ԱԺ-ից ովքեր են մասնակցելու հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր տեղի է ունենալու ՀՀ վարչապետի աշխատակազմում ձևավորված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը: Մենք տեղեկացանք, որ կառավարությունը խորհրդի նիստին է հրավիրել նաև ներկայացուցիչներ խորհրդարանից:
Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից նիստին կմասնակցեն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից` Անի Սամսոնյանը: Երեկ վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու, հաստատեց, որ հրավեր են ստացել, բայց օրակարգի մասին դեռևս տեղեկություն չունեն: Պետք է գնան և տեղում հասկանան` ինչ նիստ է, ինչ հարցեր պետք է քննարկեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա