Գյումրիում հարսանյաց հանդեսից հետո հիվանդանոց է դիմել 46 հոգի. ԱՆ
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո մինչև օգոստոսի 31-ը, 7:50-ի դրությամբ հոսպիտալացվել է 46 հիվանդ (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել են տուն։
Ըստ ԱՆ-ի՝ ներկայումս հոսպիտալացված է 3 քաղաքացի։ Նոր հիվանդներ չեն դիմել։
Իրավիճակը վերահսկելի է։
Նշենք, որ օգոստոսի 30-ին, ժամը 21:32-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող «Դվին» հանդիսությունների սրահում հանդիսականների ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Թունավորման ախտանիշներով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն և ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց են տեղափոխվել 47 քաղաքացի, որոնցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: