Ինչո՞ւ «Իմ քայլը» չընտրեց Ապրիլյանի հերոսի քայլը
Oգոստոսի 30-ին, Մատենադարանում վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակների հավաստագրեր է հանձնել աշխարհի առաջատար ուսումնական հաստատություն ընդունված ուսանողներին: 168.am-ը գրում է, որ ի թիվս 53 այլ ուսանողների՝ կրթաթոշակի հավաստագիր ստացել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը սովորելու է Լոնդոնի համալսարանական քոլեջի տնտեսագիտության բաժնում:
Ըստ աղբյուրի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի որդուն է պատկանում «Իմպրեսո» սրճարանը, և ստացվում է, որ այն այդքան էլ եկամտաբեր չէ, քանի որ կրտսեր Լևոն Տեր-Պետրոսյանը կրթաթոշակի համար դիմել է «Իմ քայլը» հիմնադրամին:
Նշենք, որ Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության ֆեյսբուքյան էջը տարածել էր հայտարարություն ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայող Հայկ Սեխլիյանին օգնելու անհրաժեշտության մասին։ Հայկը առաջին կարգի հաշմանդամ է, կարիք ունի վերականգնողական կուրսի՝ Գերմանիայում, որի արժողությունը կազմում է 35.000 Եվրո։ Նշենք, որ Հայկ Սեխլիյանը քայլում է ձեռնափայտով, իսկ առողջական վիճակը օր օրի վատթարանում է բեկորային վնասվածքների պատճառով։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ որ զինվորի խնդրին տեղյակ են թե վարչապետը, թե առողջապահության նախարարը, թե Աննա Հակոբյանի հիմնադրամը, սակայն որևէ մեկը չի օգնել հաշմանդամություն ձեռք բերած զինվորին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին