Սեյրան Օհանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Համոզված եմ, որ ազատագրական պայքարին ինքնազոհաբերվող մարդը չի ընկրկի դժվարության առաջ
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Հարգելի Ռոբերտ Սեդրակի
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հոբելյանական 65-րդ տարեդարձի կապակցությամբ՝ միանալով Ձեզ ուղղված բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթություններին:
Համոզված եմ, որ Արցախյան հերոսամարտում սեփական ժողովրդի ազատագրական պայքարին ինքնազոհաբերվող մարդը՝ Արցախի հերոսը, երբեք չի ընկրկի որևէ դժվարության առաջ և պատրաստ է նոր փորձություններ հերոսաբար հաղթահարելու:
Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ լավագույն բարեմաղթանքներս հղել Ձեր ընտանիքին, և հատկապես, Ձեր տիկնոջը՝ հրաշալի տիկին Բելլային:
Վստահ եմ, որ նա հոգու արիությամբ և տոկունությամբ կհաղթահարի իրեն բաժին ընկած այս նոր փորձությունները՝ պահպանելով Ձեր օջախի ավանդույթները, բարի համբավն ու արժանապատվությունը»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն սատարել և սատարելու է Ձեզ. Սերժ Սարգսյանի շնորհավորանքը՝ Ռոբերտ Քոչարյանին
- Պուտինը Ռոբերտ Քոչարյանին ամուր առողջություն և տոկունություն է մաղթել
- Բակո Սահակյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան