Հայտնի է բռնցամարտի երտասարդական հավաքականի կազմը ԵԱ-ի համար
Բռնցամարտի ֆեդերիացիան հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար:
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վաղը կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 10 բռնցքամարտիկ՝ 2 աղջիկ, 8 տղա:
Սոֆիայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը, 51 կգ քաշային Արսինե Ծատուրյանը, 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը:
Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում են նաեւ հավաքականի 2-րդ մարզիչ Գարիկ Բաղդասարյանն ու մարզիչ Պավլիկ Կարսլյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա