Ռազմատեխնիկայի և սպառազինության ցուցահանդես՝ Ստեփանակերտում
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ից 14:00-ն Ստեփանակերտի «Վերածննդի« հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես։
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որի ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու են նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն:
«Տեղեկացնում ենք նաև, որ «Վերածննդի» հրապարակում բացազատվելու է դաշտային խոհանոց՝ մեր համերկրացիներին և հյուրերին հնարավորություն ընձեռելով համտեսել զինվորական ճաշ»,- ասված է ՊԲ-ի տարածած հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան