Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներից 3-ին այսօր կտեղափոխեն Երևան
Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից երեքին կտեղափոխեն Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք՝ այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երևան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան։ Տուժածների հետագա վիճակի մասին հավելյալ կհայտնենք»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում վթարից տուժած 4 քաղաքացիներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
- Տուժածների թիվը հասել է 18-ի. նոր մասնրամասներ Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարից
- Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժածների թիվը հասել է 16-ի, 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
- Նոր մանրամասներ Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարից
- Գուգութի-Մառնեուլի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է երկու և տուժել 19 ՀՀ քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում