ՀՀԿ-ն սատարել և սատարելու է Ձեզ. Սերժ Սարգսյանի շնորհավորանքը՝ Ռոբերտ Քոչարյանին
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության 1-ին և Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն Քոչարյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, տոկունություն և հաջողություններ հանուն արդարադատության Ձեր պայքարում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչ այժմ սատարել և այսուհետ ևս սատարելու է Ձեզ այդ պայքարում:
Համոզված եմ, որ արդարադատությունը, ի վերջո, կհաղթի, և ժամանակը, որպես ամենամեծ դատավոր, ցույց կտա յուրաքանչյուրին իր իրական տեղը պատմության մեջ, մեր ժողովրդի և պետության կյանքում` զատելով սուտը ճշմարտությունից, բանսարկությունը արդարադատությունից, ամբոխահաճո և կեղծ հայրենասիրությունը իրական հայրենասիրությունից»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին