Բակո Սահակյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այդ մասին հյատնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Ռոբերտ Սեդրակի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:
Որպես Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը և Արցախի Հանրապետության առաջին նախագահ՝ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության ստեղծման, կայացման ու զարգացման, հարազատ ժողովրդի պաշտպանունակության ապահովման ու ամրապնդման, հաղթանակների կերտման գործում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»: