Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժածների թիվը հասել է 16-ի, 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի հետևանքով տուժած հայրենակիցների թիվը հասել է 16-ի։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նախնական տվյլաներով՝ Վրաստանի տարբեր հիվանդանոցներում գտնվող քաղաքացիներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրանցից 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել, 3-ի վիճակը գնահատվում է բավարար, իսկ 3 տուժածների մասին այս պահին հավելյալ տեղեկատվություն է հավաքվում։
Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հարակից հրապարակումներ`
- Նոր մանրամասներ Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարից
- Գուգութի-Մառնեուլի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է երկու և տուժել 19 ՀՀ քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում