Տուժածների թիվը հասել է 18-ի. նոր մասնրամասներ Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարից
Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 18 հայ, որից 2-ը մահացել են։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Վրաստանի տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 քաղաքացի, որից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ը՝ բավարար։
Նրանցից 9-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։
Առողջապահության նախարարությունը շարունակում է կապի մեջ լինել վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։
Հարակից հրապարակումներ`
- Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժածների թիվը հասել է 16-ի, 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
- Նոր մանրամասներ Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարից
- Գուգութի-Մառնեուլի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է երկու և տուժել 19 ՀՀ քաղաքացի