Լեոն դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի գլխավոր փուլ
Օգոստոսի 30-ին՝ Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում, կայացավ Ֆուտզալի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի I խմբի «Տիտոգրադ» (Չեռնոգորիա)-«Լեո» (Հայաստան) հանդիպումը: Հայաստանի չեմպիոնը հաղթեց 4:1 հաշվով:
Տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքից:
Գոլերի հեղինակ դարձան Հակոբ Ուզունյանը, Ֆրանցիսկո դե Կամպոսը, Դոս Սանթոսը և Գարեգին Մաշումյանը, մեկ անգամ էլ գրանցվեց ինքնագոլ:
«Լեոն» դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ: Գլխավոր փուլում երևանցիների մրցակիցները կլինեն «Նովո Վրեմյե Մակարսկա» (Խորվաթիա), «Օմոնիա» (Կիպրոս) թիմերը և նախնական փուլի B խմբի հաղթողը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում