«Լիդիանը» կոչ է անում բացահայտել Ամուլսարի դեմ արշավը կազմակերպող ընկերություններին
ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ անցկացրած տեսակոնֆերանսի տեսագրության հրապարակումից հետո «Լիդիան» ընկերությունը այսօր խորը հիասթափություն է հայտնել։
Ընկերությանը հիասթափեցրել են՝ Earth Link & Advanced Resources Development (ELARD) ընկերության կողմից Լիդիանի Ամուլսարի ծրագրի և դրա բնապահպանական հետազոտությունների վերաբերյալ մեկնաբանությունները։
Տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD -ը շարունակաբար կրկնում էր, որ փորձաքննության շրջանակներում իրենց տրամադրված տեղեկատվության մեջ «բացեր», «թերություններ» ու «որակի բացակայություն» կա: Թեև «Լիդիանը» ի սկզբանե հատարարել էր, որ ELARD- ի ներգրավումը Քննչական կոմիտեի կողմից ո՛չ անհրաժեշտ էր, ո՛չ օրենսդրական տեսանկյունից հիմնավոր, Ընկերությունը բաց համագործակցել է թե՛ Քննչական կոմիտեի, թե՛ EALRD- ի հետ այս փորձաքննության և զեկույցի շրջանակներում:
«Լիդիան» և Ընկերության խորհրդատուները երեք ամսվա ընթացքում տրամադրել են Քննչական կոմիտեին և ELARD-ին իրենց տրամադրութան տակ եղած և հարակից ամբողջ տեղեկատվությունը, ներառյալ՝ 300 անուն փաստաթուղթ՝ ընդհանուր առմամամբ ավելի քան 20 հազար էջ տեղեկատվությամբ ու նյութերով, որոնք Ամուլսարի բնապահպանական բոլոր ասպեկտների շուրջ ավելի քան 8 տարվա հետազոտությունների արդյունք են: Քննչական կոմիտեն բազմիցս հայտարարել է, որ «Լիդիանը» լիովին համագորակցել է քննության հետ: Քննչական կոմիտեն ուսումնասիրելով փորձաքննության զեկույցը հայտարարեց, որ չկա որևէ հիմք Լիդիանի դեմ գործողությունների համար։
Մինչ «Լիդիանը» ողջունեց ELARD-ի ճշգրիտ եղրակացությունը Սևանի և Ջերմուկի վրա ազդեցության բացակայության մասին, երկվա ELARD-ի պահվածքը, ցավոք, ավելի շատ ցուցադրում է միջազգային առաջատար մասնագետների կողմից իրենց տրամադրված ավելի քան 20000 էջ բարդ ու մանրամասն հետազոտություններ վերանայելու և վելուծելու այդ Ընկերության անկարողությունը, քան որևէ բան էր բացահայտում «Լիդիանի» կամ Ամուլսարի մասին»։
«Լիդիանը» վերջին մեկ տարվա ընթացքում լիովին համագործակցել է 3 հաջորդական փորձաքննությունների շրջանակներում: Հայաստանում որևէ այլ հանքարդյունաբերական ընկերության չի պարտադրվել նման փորձաքննություններ:
ՀՀ կառավարությունը հրապարակայնորեն ասել է, որ «Լիդիանը» և Ամուլսարի ծրագիրը մրցակից հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ֆինանսավորվող արշավի զոհ են: Հայաստանյան հասարակությունը ներքաշվել է անվերջանալի քննարկման մեջ մի փորձաքննության շուրջ, որն ի սկզբանե չունի որևէ իրավական հիմք հարցականի տակ դնելու «Լիդիան»-ի աշխատելու իրավունքը:
Ե՞րբ է պատրաստվում ՀՀ կառավարությունը բացահայտելու այն մրցակից հանքարդյունաբերական ընկերություններին, որոնք իրականացնում են այս արշավը, որքա՞ն է վճարվել այդ արշավի համար և ովքե՞ր են վճարվել»,-նշված է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին