Վրաստանում վթարից տուժած 4 քաղաքացիներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:
Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած:
Ըստ ՀՀ ԱԻՆ-ի՝ պարզվել է, որ զոհվել է 2 (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարտա Ս., ծնված 1991 թ.) և տուժել 18 ՀՀ քաղաքացի:
Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ:
Տուժածները՝ Լենա Մ.-ն, Գայանե Բ.-ն, Տաթևիկ Գ.-ն և Աննա Ա.-ն առյաժմ գտնվում են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» և «Պինեո» բժշկական կենտրոններում, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ հիվանդանոցներում գտնվող 4 քաղաքացիներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծանր, իսկ մեկինը՝ կայուն։
Հարակից հրապարակումներ`
- Տուժածների թիվը հասել է 18-ի. նոր մասնրամասներ Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարից
- Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժածների թիվը հասել է 16-ի, 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
- Նոր մանրամասներ Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարից
- Գուգութի-Մառնեուլի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է երկու և տուժել 19 ՀՀ քաղաքացի