Ապրիլյանի հերոս Հայկ Սեխլիյանը բուժման համար դեռ գումարի կարիք ունի
Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայող Հայկ Սեխլիյանի՝ արտերկրում բուժման համար անհրաժեշտ գումարի միայն մի մասն է հավաքվել։ Panorama.am-ը «Հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Սարգիս Ստեփանյանից տեղեկացավ, որ ծառայակից ընկերներով, բոլորով փորձում են հավաքել անհրաժեշտ գումարը։
«Մի մասն արդեն հավաքվել է, հուսամ շատ շուտով կհավաքվի նաև մյուս մասը և Հայկը կմեկնի Գերմանիա՝ ստանալու լիարժեք բուժում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մայոր Սարգիս Ստեփանյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Հայկի վիճակն օր օրի վատթարանում է, ավելի է դժվարացել նրա տեղաշարժվելու հնարավորությունը։
«Եկեք օգնենք նրան ոտքի կանգնել։ Հավատացեք՝ դուք կարող եք օգնել, անգամ ձեր մի կաթիլ օգնությունը օվկիանոս կարող է արժենալ։ Կարող եք օգնել նույնիսկ 1000 դրամով։ Մի վայրկյան չմտածեք, որ ամոթ է քիչ գումարով օգնելը, ընդհակառակը, դուք դրանով կփաստեք, որ հայ զինվորի կյանքը ձեզ համար առաջնային է»,- գրել էր Ս. Ստեփանյանը։
Հայկն առաջին կարգի հաշմանդամ է, կարիք ունի վերականգնողական կուրսի՝ Գերմանիայում, որի արժողությունը կազմում է 35.000 եվրո։ Նա քայլում է ձեռնափայտով, իսկ առողջական վիճակը օր օրի վատթարանում է բեկորային վնասվածքների պատճառով։
Դեռ կարող ենք օգնել Հայկին։
Հայկին Ամերիկայից Ֆոնտին կամ Facebook-ին փոխանցումները tax deductible են։ Հայաստանից Հայկին օգնելու համար կարող եք՝
ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի հետևյալ հաշվեհամարին՝ 220098610326001։
Ստացող՝ Հայկ Սեխլիյան
Իդրամ ID 232760742:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ «Իմ քայլը» չընտրեց Ապրիլյանի հերոսի քայլը
- «Օգնենք Հայկին ոտքի կանգնել»
- Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած Հայկն օգնության կարիք ունի
- Ամփոփվել են «Օգնենք Արցախին» արշավի արդյունքները