Կինոքննադատներն ընտրել են 2018-ի լավագույն ֆիլմը
Կինոքննադատների և կինոգետների միջազգային FIPRESCI ֆեդերացիան ընտրել է 2018 թվականի լավագույն ֆլմը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այն դարձել է մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոման»։
Ֆիլմի համար քվեարկել է ֆեդերացիայի 618 անդամ։ Կուարոնը մրցանակը կստանա սեպտեմբերի 20-ին Սան Սեբաստիան փառատոնի ժամանակ։ FIPRESCI –ի վարկածով լավագույն ֆիլմի կոչման համար պայքարում էին նաև ռեժիսոր Յորղոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին», Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառքը», Պոն Ջուն Հոի «Մակաբույծները»։ Մրցույթին մասնակցել են ֆիլմեր, որոնք վարույթ են դուրս եկել 2018 թ. հուլիսի 1-ից 2019թ. հունիսի 30-ը։
Անցած տարի FIPRESCI-ի անդամները լավագույն ֆիլմ էին ընտրել Փոլ Թոմաս Անդերսոնի «Թափանցիկ թելը» թրիլլերը։
«Ռոնա» դրաման արժանացել է երեք «Օսկարի», երկու «Ոսկե գլոբուսի», Վենետիկի կինոփառատոնի երկու մրցանակի և այլ մրցանակների։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան