21-րդ դարի ռուսական լավագույն ֆիլմը
«Լեգենդ № 17» գեղարվեստական ֆիլմը դարձել է 21-րդ դարի ռուսական ամենահայտնի ժապավենը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Кино Mail.ru» կայքը։
Ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը ֆիլմը նկարահանվել է 2013 թվականին «ТриТэ» կինոընկերությունում։ Ֆիլմը պատմում է խորհրդային հոկեյիստ Վալերի Խառլամովի և ԽՍՀՄ - Կանադա սուպերսերիայի առաջին խաղի մասին (1972)։ Ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» վեց մրցանակի՝ ճանաչվելով տարվա լավագույն ռուսական ֆիլմ։ Ֆիլմի ստեղծողներն արժանացել են 2013 թվականի Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի (2014)։
«Кино Mail.ru» կայքի վերլուծաբանները ուսումնասիրել են 21-րդ դարում նկրահանված ռուսական ֆիլմերը, առանձնացրել են նրանք, որոնց հանդիսատեսն առավել շատ գնահատական է դրել։ Զարմանալին այն է, որ բոլոր վարկանիշներով առաջատարը եղել է նույն ֆիլմը՝ «Լեգենդ № 17»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան