Սոցիալական պայմանների պատճառով 2018-2019 ուստարում 100-ից ավելի աշակերտ ուսումը կիսատ է թողել
2018-2019 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներից հեռացել, ուսումն անավարտ է թողել 367 աշակերտ, որից 151-ը՝ աղջիկ։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, սոցիալական վատ պայմանների պատճառով դպրոցից հեռացել է 105 աշակերտ, որից 42-ը՝ աղջիկ։
Երևանում սոցիալական պայմանների պատճառով ուսումը չի շարունակել 48 երեխա, Լոռիում՝ 12, Շիրակում՝ 11, Արարատում՝ 7, Գեղարքունիքում՝ 7 երեխա, Տավուշում և Արագածոտնում՝ 5, Արմավիրում և Կոտայքում՝ 4, Վայոց ձորում և Սյունիքում՝ 1-ական երեխա։
2018-2019 ուստարում 367 աշակերտից 196-ն էլ դպրոց չի հաճախել, քանի որ ծնողները թույլ չեն տվել շարունակել ուսումը, 6-ը լսողական խնդիրներ են ունեցել, 1-ը՝ տեսողական, 1-ը՝ հենաշարժողական, 5-ը՝ մտավոր թերզարգացում: Ըստ վիճակագրության՝ 53 աշակերտ նախորդ տարի մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան