Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, դիվանագիտական կորպուսի եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավար կազմի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Անդրադարձ է կատարվել երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը եւ այս ասպարեզում փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման այցելությունները դարձել են ավանդական եւ կրում են պարբերական բնույթ՝ կարեւորելով դրանց նշանակությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք :
Հարակից հրապարակումներ`
- Դիվանագետները Գյումրիում են
- Դիվանագետներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Եռաբլուր զինվորական պանթեն
- Դիվանագետները կմեկնեն նախ Գյումրի, ապա Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում