Արաբական կոալիցիան Եմենում գրոհել է բանտը
Հարյուրից ավելի մարդ է զոհվել Եմենի բանտերից մեկի վրա արաբական կոալիցիայի ավիահարվածի հետևանքով։ Եվրանյուզի հաղորդմամբ, միջադեպը գրանցվել է կենտրոնական Դամար նահանգում, ապստամբ «Անսար Ալլահ» շարժմանը ենթակա տարածքում։ Զոհերի թիվը կարող է աճել, հաղորդում են ապստամբ-հուսիթները, քանի որ ավերակները դեռ չեն մաքրվել։
Էր-Ռիադը, որը ղեկավարում է Եմենի նախագահ Աբդ-Ռաբբու Մանսուր Խադիին պաշտպանող միջազգային կոալիցիան, հայտարարել է, որ ավիահարվածները հասցվել են ոչ թե բանտին, այլ ռազմական օբյեկտին, որտեղ ռազմամթերք է պահվել։
Հակամարտությունը Եմենում շարունակվում է 5 տարի։ ՄԱԿ-ի տվյալներով, երկրի բնակչության երկու երրորդը հումանիտար օգնության կարիք ունի։ 8 միլիոն եմենցի սովի է մատնված։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան