ԱՅԼՄԱՄՈՒԼ 18:24 02/09/2019 Հայաստան

Զինվորին առանց հացի ու ջրի պահել են նստարանի վր՞ա. նոր քրեական դեպք Մատաղիսում

Մատաղիսի զորամասում հուլիսին զենքի գողություն է տեղի ունեցել: Այս մասին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ին հայտնել է  զորամասի իրենց  աղբյուրը:

«Միջադեպի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվում: Սակայն  օգտվելով մեր աղբյուրներից պարզեցինք, որ անհետացած զենքը ԱԿՄ տեսակի ինքնաձիգ է և որ դեպքով զբաղվում են իրավապահները:

Հետաքրքիր է, որ զորամասյի հրամանատար Արմեն Գյոզալյանը ևս որոշել է բռնել գողին: Նա կասկածներ է ունեցել, որ զենքը գողացել է ժամկետային զինծառայող, ներկայում զորացրված  Ս.Մ-ն:

Հրամանատարը որոշել է պատժել զինվորին, կիրառելով ստրկատիրական ժամանակներում  ընդունված պատժամիջոց: Երիտասարդին հրամայել են նստել զորամասի են շտաբի առաջ, նստարանի վրա, զրկելով սնվելու և գիշերը քնելու հնարավորությունից: Ս.Մ-ն նստարանի վրա անցկացրել է 3 օր, մինչդեռ նրա զորացրման ժամկետը ավարտվել էր: Փաստորեն, այդ 3 օրը Ս.Մ-ին ապօրինաբար պահել են ծառայության վայրում:

Զորամասի մեր աղբյուրից ստացված այս տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Ս.Մ-ի հետ: Նա Լոռու մարզից է, իսկ մինչև բանակում ծառայելը բնակվել է Գերմանիայում, Մակդեբուրգ քաղաքում:

Ս.Մ-ն տհաճությամբ է հիշում հրամանատարի պատժի  մասին: Նա չհերքեց, որ նման դեպք է տեղի ունեցել, սակայն մանրամասները չցանկացավ հայտնել: Նա ասաց միայն, որ իրեն ոչ թե 3, այլ 7 օր ուշ են տուն թողել:

Ս.Մ-ի շահերը ներկայացնող Արցախի Հանրապետության փաստաբան Արման Բաղրյանը Forrights.am-ի հետ զրույցում հայտնեց, որ զենքի գողության դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ: Իր պաշտպանյալ Ս. Մ-ին մեղադրանք է առաջադրվել: Այլ մանրամասներ փաստաբանը չհայտնեց:

Հարցին, թե ինչու է հրամանատարը մի քանի օր Ս.Մ-ին պահել նստարանի վրա, նա պատասպանեց. «Ես դրա մասին տեղեկություն չունեմ: Ես զենքի գողության դեպքով եմ նրան պաշտպանում: Ես կասկածում եմ, որ ոչ թե զորամասի հրամանատարն իրեն բաց չի թողել, այլ, քանի որ քրեական գործ է եղել հարուցված զենքի հետ կապված և իրեն կարգավիճակ չէին տվել, դրա համար են մի քանի օրով հետաձգել նրա զորցրվելը, որպեսզի մինչ այդ նրան կարգավիճակ տրվի և որոշվի խափանման միջոցի հարցը: Այս պահին նա ներգրավված է որպես մեղադրյալ», — ասաց փաստաբան Բաղրյանը:

Նա չմանրամասնեց, թե երբ է տեղի ունեցել գողությունը, ինչ զենքի մասին է խոսքը:

Ձեր պաշտպանյալը գողությունը կատարե՞լ է, թ՞ե ոչ: Այս հարցին փաստաբանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, նա գողացել է, թե ոչ, դա պարզ կլինի նախաքննության ավարտից հետո»: Այսինքն, հնարավո՞ր է, որ ձեր պաշտպանյալը իրո՞ք զենք է գողացել: Այս հարցին եղավ Բաղրյանի հետևյալ պատասխանը. «Ես ձեզ չեմ կարող ասել, եղել է նման դեպք, թե ոչ: Այս պահի դրությամբ ես նրա կողմից տեղեկացված եմ, որ նման բան չի եղել»:

Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին հետևյալը․ «ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում  քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ս.Մխոյանին մեղադրանք է առաջադրվելՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով / «Զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքել հափշտակելը կամ շորթելը»/  և ՀՀ քրեական օրենսգրքի  235-րդ հոդվածի 1-ին մասով /«Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»/՝ վաշտի զինանոցից ԱԿՄ տեսակի ինքնաձիգ հափշտակելու, այն ապօրինի կերպով փոխադրելու և ապօրինի պահելու համար:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:

Մատաղիսի զորամասում տեղի ունեցած հանցագործությունների, քրեական դեպքերի վերաբերյալ մեր հետաքննությունը՝ «Զինվորին գցել են գետնին ու ոտքերով ծեծել են» և «Սպան պարկեցրել է զինվորներին և քայլել է նրանց վրայով» հրապարակումները,  զայրացրել է պաշտպանության նախարարության պաշտոնյաներին: ունն ընդունեց դժգոկամությամբ: Փոխանակ ներքին ուսումնասիրություններ սկսեին այս զորամասում,  Forrights.am-ի դեմ ֆեյքերի պատերազմ սկսվեց համացանցում, հերքումների տարափ տեղաց, և նույնիսկ ցուցադրաական այցելություն կազմակերպվեց Մատաղիսի զորամաս, որի ժամանակ լրագրողներին կերցրեցին-խմեցրեցին ու հնարավորություն տվեցին հրամկազմի ինքնագովեստի խոսքերն ու ակնհայտ կեղծ հերքումները լսել, արձանագրևել և տարածել:

Օրինակ, հարցազրույցներից մեկում զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը պնդում էր, որ իր տեղակալ մայոր Արթուր Ֆահրադյանը, որի մասին գրել էինք, որ նա մեկ տարի առաջ զինվորներին պառկեցրել է գետնին և քայլել նրանց վրայով, իրականում նման բան չի արել: «Ես հերքում եմ դա. այն, ինչի մասին նշված է հոդվածում (զինվորների վրայով քայլել, –խմբ․), չի եղել։ Այնտեղ ամեն ինչ աղավաղված է ներկայացված։ Ֆահրադյանը փորձել է ձեռք բարձրացնել զինվորի վրա ու պատիժ է կրել դրա համար», — ասել է Գյոզալյանը armeniasputnik.am պարբերականին:

Մինչդեռ, ըստ Datalex դատական որոնողական համակարգի տվյալների, Ֆայրադյանը զինծառայողներին «հենում-պառկած» հրաման է տվել, որի ընթացքում քայլել է նրանց վրայով, պատճառելով մարմնական վնասվածքներ»: Այս մասին մայորը խոստովանական ցուցմունք է տվել դատարանում, ուստի նրա գործով դատաքննությունը ընթացել է արագացված ընթացակարգով:

Կարծես, նոր ապացույցներ են հայտնվել նաև Մատաղիսի զորամասում տեղի ունեցած բռնության մեկ այլ քրեական գործով, որը հարուցվել է ս.թ. փետրվարի 10-ին:

Հայտնվել է ականատես վկա, որը ցուցմունք է տվել, որ տեսել է, թե ինչպես են այդ օրը զորամասի սպաներ Էրիկ Խամփերյանը, Գառնիկ Խաչատրյանը, Հարություն Մինասյանը և Ալբերտ Խաչատրյանը դաժան ծեծի ենթարկել ժամկետային զինծառայող, ներկայում զորագրված Ա. Խ-ին:

Վերջինս մեզ տեղեկացրել է, որ գումարտակի սպաները իրեն «բռնացրել» են սիգարետը ձեռքին, ծխարանի մոտ, իսկ երբ ինքը փորձել է արդարանալ, սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն և զորքի առաջ կամաչացնեն: Զինվորը հակադարձել է իր ծնողին վիրավորող սպաներին և նրանց կողմից ենթարկվել է ինքնադատաստանի: Սակայն ապացույցներ նա չուներ, քանի որ գործով հարցաքննված Ա-ի ծառայակիցերը սկզբում գրել էին նրան ծեծի ենթարկելու մասին, ապա ինչ-ինչ հանգամանքներից ելնելով փոխել էին իրենց նախնական ցուցմունքները, պնդելով, որ Ա. Խ-ն ևս հարվածել է զորամասի սպաներին: Արդյունքում ծեծված զինծառայողն ինչպես և սպաները, մեղադրյալի կարգավիճակ ստացավ:

Այժմ ականատես վկայի հայտնվելուց հետո նախաքննությունն այլ ընթացք կստանա:

Քրեական գործը, հիշեցնենք, հարուցված է փոխադարձ միմյանց նկատմամբ բռնի  գործողություններ կատարելու փաստի առթիվ: ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /ստորադասի նկատմամբ բռի գործողություններ կատարելը, կամ դրանք կատարելու սպառնալիքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից /358 հոդվածի 1-ին մասով/ Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, եթե դա կապված չէ զինվորական ծառայության հետ/ և 358.1 հոդվածի 2-րդ մասով /զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը/: Ըստ դատախազության, գործով 5 մեղադրյալ կա:

Պատասխանելով «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության հնչեցրած գնահատականներին, թե Մատաղիսի զորամասը հանցագործության որջ է, որտեղ սպաները տարիներ շարունակ զինվորների բռնության են ենթարկում և մնում են անպատիժ, հրամանատար Գյոզալյանը ասել է. «Ինչ վերաբերում է սադիզմի մեջ մեղադրելուն ու զորամասը «հանցավորության որջ» ու բոլորին «սադիստ» անվանելուն՝ ապա դրանք միայն վարկաբեկող խոսքեր են մարտական հերթապահություն իրականացնող զորամասի նկատմամբ։ Այստեղ սադիստ չկա»»,-գրված է նյութում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}