«Մեդիա պաշտպան». Փաշինյանի ֆեյսբուքյան էջի նկատմամբ հասարակության հետաքրքրությունն աննախադեպ անկում է գրանցել
«Մեդիա պաշտպան»-ի փորձագետները օգոստոսի 31-ին ուսումնասիրել էին ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը՝ ներկայացնելով փաստեր առ այն, որ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի նկատմամբ հասարակության հետաքրքրությունն աննախադեպ անկում է գրանցել:
Մասնավորապես, վարչապետի ֆեյսբուքյան հրապարակումների հավանումների, դիտումների և տարածումների ցուցանիշը նվազել է ավելի քան 90 %-ով: Այս մասին տեղեկանում ենք «Մեդիա պաշտպան»-ի ֆեյսբուքյան էջից։
««Մեդիա պաշտպան»-ի փորձագետները նաև անուղղակի ձևով հորդորել էին Նիկոլ Փաշինյանին նվազեցնել անիմաստ, աննպատակ ֆեյսբուքյան ակտիվությունը, քանի որ հրապարակումների քանակն ուղիղ ազդեցություն ունի հրապարակման դիտողականության վրա:
Քիչ առաջ ՀՀ վարչապետն անուղղակի ձևով արձագանքելով «Մեդիա պաշտպանի» փորձագետների երեկվա անդրադարձին՝ հրապարակել է «Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու. մի փոքր ժամանակագրություն» վերտառությամբ մի տեսանյութ, որը քարոզչական բնույթի անորակ արտադրանք է, սակայն իր արտաքին տեսքով գրավիչ է ֆեյսբուքյան լսարանի համար:
Նիկոլ Փաշինյանի այս գրառումը մեր ուշադրությանն արժանացավ մեկնաբանություններում կեղծ օգտատերերի ընդգված ակտիվության պատճառով: Այդպիսիք, որպես կանոն, աչքի են ընկնում ոչ վերբալ արտահայտչամիջոցների (սմայլիկներ, դրոշներ, փուչիկներ) գործածությամբ:
Փաշինյանն, ըստ էության, հրահանգել է մոբիլիզացնել իր ենթակայության տակ գտնվող ֆեյքային ողջ բազան՝ փորձելով հերքել մեր կողմից երեկ ներկայացրած փաստերը:
Արդյունքում 1 ժամվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի հրապարակումը ստացել է 2100 հավանում, 293 մեկնաբանություն և 270 տարածում: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ անգամ իշխանական ֆեյքերի մոբիլիզացիայի պարագայում, Նիկոլ Փաշինյանի էջում հնարավոր է լինում ապահովել նախկին ակտիվության հազիվ 10 տոկոսը:
Ի դեպ, նկատենք, որ Փաշինյանի՝ հիշատակված գրառման մեկնաբանություններին ուսումասիրության ընթացքում նկատեցինք նաև բովանդակային կոնտենտ արտադրող կեղծ օգատերերի: Անընդունելի համարելով այն փաստը, որ միտք արտադրելու ունակ մարդիկ զբաղված են կեղծ օգտատիրոջ անվան տակ իշխանությանը ծառայություններ մատացելով, «Մեդիա պաշտպան»-ը բոլոր այդ մարդկանց սիրով հրավիրում է համագործակցության՝ իրենց մտավոր ունակություններն առավել արդյունավետ ու ազնիվ նպատակաների ծառայության համար»,- մասնավորապես նշված է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին