Արցախի Հանրապետությունը 28 տարեկան է
Այսօր Արցախի անկախության օրն է: Արցախի Հանրապետությունը 28 տարեկան է։
1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկել է հօգուտ անկախության:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը երեք անգամ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին, 2006 թ. դեկտեմբերի 10-ի և 2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեին արտահայտել է սեփական պետականությունը ժողովրդավարական նորմերի հիման վրա կառուցելու և ամրապնդելու իր վճռականությունը: Պետականաշինության գործընթացում արձանագրված հաջողությունները թույլ են տվել հասնել որոշակի դրական տեղաշարժի ԼՂՀ միջազգային ճանաչման գործում: Արցախի միջազգային ճանաչումը, լրացուցիչ խթան հանդիսանալով արցախյան պետականության և, մասնավորապես, նրա ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման ու ամրապնդման համար, դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման վրա: Արցախի միջազգային ճանաչումը կապահովի խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիությունը և թույլ կտա կենտրոնանալ ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ձևավորված երկու անկախ, ինքնիշխան պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության խաղաղ համագոյակցության անհրաժեշտ մեխանիզմների ու պայմանների մշակման վրա:
Արցախի հանրապետության օրվա առիթով նախատեսված են մի շարք մշակութային միջոցառումներ։ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում ժամը 12։00֊ից գորգերի ու գրքերի ցուցադրություն է լինելու, ժամը 14։00֊ին՝ «Մարաթուկ» ազգագրական երգ ու պարի համույթի համերգը։ Իսկ երեկոյան՝ ժամը 20:00-ին , կմեկնարկի տոնական համերգ՝ արցախյան համույթների, Շուշան Պետրոսյանի, Գևորգ Հաջիյանի, Ռուսլան Էլիազյանի, Գարիկ Պապոյանի, Սոնա Ռուբենյանի, «Մարաթուկ» ազգագրական երգ ու պարի համույթի մասնակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան