Beeline-ի նոր ակցիան ուսումնական տարվան ընդառաջ
Beeline-ի գրասենյակներում նոր ուսումնական տարվան նվիրված ակցիա է մեկնարկել։ Samsung Galaxy A10 սմարթֆոնը գնելու դեպքում բաժանորդներին 2 ամսով տրամադրվում է «Սմարթ 1500» սակագնային պլան և 100 ԳԲ բջջային ինտերնետ։
Սմարթֆոնի արժեքն է 79200 դրամ։ Սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաև ապառիկ՝ 24 ամսով, որից առաջին 12 ամիսներն առանց տոկոսների և հավելյալ վճարումների։ Առաջարկը գործում է մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը։
«Հաճախ, շատ քիչ բան է պակասում մարդկանց սեպտեմբերին պատրաստվելիս՝ լավ սմարթֆոն և արագ ինտերնետ։ Նոր առաջարկում մենք համատեղել ենք այն ամենը, ինչ հարկավոր է նոր ուսումնական տարին սկսելու համար։ Հզոր ոճային սմարթֆոնը՝ միացած սիրված սակագնային պլանին, ինչպես նաև մեծ քանակի բջջային ինտերնետը կօգնեն մեր բաժանորդներին արդյունավետ սկսել նոր ուսումնական տարին՝ վայելելով մեր գերարագ ինտերնետը և որակյալ ծառայությունները», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ակցիայի շրջանակում Beeline-ի հիմնական գրասենյակներում գնում կատարած հաճախորդները կստանան հաճելի անակնկալ՝ ընկերության բրենդավորված նվերների փաթեթ։
Նշենք, որ Beeline-ի գրասենյակներում վաճառվում են հատուկ մեր տարածաշրջանի համար արտադրված Samsung հեռախոսները, ինչի մասին վկայում է ընկերության պաշտոնական տարբերանշանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան