Եղիսաբեթ Երկրորդի անառողջ սովորությունները
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին «բռնացրել են». նա սիրում է վնասակար սնունդ։ Լենտա.ռու կայքը, հղում անելով The Mirror-ին, գրում է, որ Եղիսաբեթ Երկրորդը սիրում է Բալմորալ ամրոցում ամեն տարի ամառային արձակուրդներն անցկացնելիս ուտել կարտոֆիլ ֆրի և ձկան չիպս։ Լրագրողներն իմացել են, որ թագուհին իր ճաշացանկում նախընտրել է հենց այս ուտելիքները։
Թագուհու նախկին գլխավոր խոհարարը նշել է, որ չի կարող Եղիսաբեթ Երկրորդին համարել գուրման։ Բայց նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, «շատ է սիրում ուտել և կարող է խոսել ուտելիքի մասին օրերով»։ Նրա սիրելի ուտելիքին է շոկոլադե բիսկվիեթե տորթը։
Ճամփորդելիս Եղիսաբեթ Երկրորը նախընտում է չամիչով, մրգերով, ընկույզով կեքսեր։ Թագուհին պահանջում է, որպեսզի նրան թեյ պատրաստեն միայն կոնկրետ ապրանքանիշի ջրով։
Տեղեկատվության համաձայն, արքայազն Ուիլյամը շատ է սիրում պիցցա և չինական խոհանոց։ Նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, նախընտրում է կարրի։ Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, խոստովանել է, որ չի կարող ապրել առանց կարտոֆիլ ֆրիի։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում