Թեյլոր Սվիֆթի նոր ալբոմը գլխավորել է Billboard 200-ը
Ամերիկացի երգչուհիԹեյլոր Սվիֆթի Lover ալբոմը գլխավորել է Billboard 200-ը։ kulturomania.ru –ի հաղորդմամբ, սա երգչուհու թվով 6-րդ ձայնասկավառակն է, որն առաջին տեղն է գրավում հիթ-շքերթում: Ալբոմի վաճառքը ռեկորդային է եղել թողարկումից հետո առաջին օրերին: Մինչև շնորհանդեսն արդեն պատվիրված է եղել 1,5 միլիոն օրինակ: Մեկ շաբաթում վաճառվել է 867 հազար հատ:
«Ես միայն ցանկանում եմ շնորհակալություն ասել ձեզ իմ կյանքի լավագույն շաբաթներից մեկի համար»,- Թվիթերում իր երկրպագուներին գրել է Թեյլոր Սվիֆթը:
Նա նաև առաջին երգչուհին է, որի ձայնասկավառակները 4 անգամ գլխավորել են Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթները 10 տարվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան