Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը հայտնի է
Էդուարդ Սահակյանը նշանակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար:
Այդ պաշտոնում Էդուարդ Սահակյանը կփոխարինի Լևոն Ջուլֆալակյանին, որը 1999 թվականից էր գլխավորում Հայաստանի հավաքականը:
Օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական էր տվել:
Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ կշարունակի աշխատել Սամվել Գևորգյանը, մարզչական շտաբում կմնա նաեւ Գևորգ Ալեքսանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա