Արցախի Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները այցելել են Եռաբլուր
Այսօր՝ Արցախի Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հերոսների հիշատակին։
Նրանք ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շնորհավորեց բոլորին օրվա կապակցությամբ։ «Սեպտեմբերի 2-ի նշանակությունը դեռ շատ ենք արժևորելու, դրա նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ անգնահատելի է։ Ովքեր կերտել են այս տոնը, նրանք իրական հերոսներ են և նրանց անունները ոսկե տառերով գրվելու է հայ ժողովրդի պատմության մեջ։ Թող ոչ մեկ դրանում չկասկածի»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։
Նա նաև շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին. «Նախագահ Քոչարյանը մեզ հետ չէ, բայց եկել եք իր անունից, իր փոխարեն հարգանից տուրք մատուցել»։ Դրանից հետո Քոչարյանի աջակիցները սկսեցին վանկարկել՝ «Քոչարյան,հերոս»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան