
Փորձագետների կարծիքով՝ «Ամուսնական պատմությունը» «Օսկարի» գլխավոր հավակնորդն է
Վենետիկի 76-րդ կինոփառատոն փորձագետները կարծում եմ, որ Նոա Բաումբակի «Ամուսնական պատմություն» ֆիլմի «Օսկարի» գլխավոր հավակնորդներից է։ kulturomania.ru –ի հաորդմամբ, այդ մասին հայտնում է The Independent-ը։
Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի կինոփառատոնում։ Քննադատները չեն կասկածում, որ գլխավոր դերերը կատարած Ադամ Դրայվերն ու Սքարլետ Յոհանսոնը կառաջադրվեն «Օսկարի» որպես լավագույն դերասան և դերասանուհի։ Բազմաթիվ դրական արձագանքներ են ստացել նաև երկրորդ պլանի դերասաններ Լորա Դերն ու Ռեյ Լիոտտան։
Փորձագետների կարծիքով, «Ամուսնական պատմության» հեղինակներին հաջողվել է ստեղծել «գրեթե իդեալական շեշտադրումներ, համատեղել հումորն ու պաթոսը»։ Իսկ դերասանները ցուցադրել են «աներևակայելի ճշգրիտ և մարդկային խաղ»։