Վրաստանի վարչապետը հրաժարական է տալիս
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է հրաժարականի մասին։
«Զարգացման շրջանակը ստեղծված է, հիմնված է և հետևաբար ես որոշել եմ հրաժարական տալ, քանի որ, կարծում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ գրել է Մամուկա Բախտաձեն ֆեյսբուքում:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նախարարներին և իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին աջակցության և համագործակցության համար ու նշել, որ մնում է կուսակցության անդամ:
Բախտաձեն Վրաստանի վարչապետն էր 2018 թվականի հունիսից: Մինչև այդ նա ֆինանսների նախարարն էր: Ըստ օրենք,ի վարչապետի հետ միասին ամբողջ կառավարությունը վայր է դնում լիազորությունները: Նախարարները շարունակում են կատարել պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի հաստատումը: Վարչապետի թեկնածություն կարող է առաջադրել այն կուսակցությունը, որն ընտրությունների ժամանակ ստացել է ամենաշատ ձայները, հիմա դա «Վրացական երազանքն» է: Երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք է վստահություն հայտնի վարչապետի նոր թեկնածուին, կառավարության կազմին ու ծրագրին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում