ԱԱ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական կազմը հայտարարեց սեպտեմբերի 14-22-ը Նուր-Սուլթանում կայանալիք աշխարհի առաջնությանը մենկնող ըմբիշների անունները։
Ղազախստանի մայրաքաղաքում հանդես կգան Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու Տոկիո-2020-ի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան