Երիտասարդական հավաքականը մեկնեց Բուլղարիա
Հայաստանի երիտասարդական հավաքականն արդեն մեկնել է Բուլղարիա՝ մասնակցելու Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 10 բռնցքամարտիկ՝ 2 աղջիկ, 8 տղա:
Տեղեկացնենք, որ մրցավայր կմեկնեն և հայ բռնցքամարտիկների ելույթներին տեղում կհետեևեն ու մեր մարզիկներին կքաջալերեն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ու ՀԲՖ փոխնախագահները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա