Թամամյանը՝ Թորոսյանին. Ընդհանրապես, տեղյա՞կ եք՝ ի՞նչ է քաղցկեղը
«Ես որպես ՀՀ քաղաքացի ու բժիշկ, ով ամեն օր շփվում է մանկական քաղցկեղով ու արյան հիվանդություններով մարդկանց հետ, ունեի հարցեր պարոն նախարարին։ Կարող եք ինձ համարել նաև որպես իր նախկին խորհրդատու ուռուցքաբանության գծով, որի հետ նա դեմ առ դեմ այդպես էլ խոսել չկարողացավ»,-միջադեպից հետո հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղը զբաղեցրած Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ Գևորգ Թամամյանը։
Հիշեցնենք, որ Թամամյանի ներս մտնելուց ու հարցեր տալու մասին ցանկություն հայտնելուց հետո նախարար Արսեն Թորոսյանն ընդհատեց ասուլիսը, լքեց իր տեղը, դահլիճի մի անկյունում սկսեց պատասխանել միջադեպից տարակուսած լրագրողների հարցերին, ապա քիչ անց հեռացավ։
«Ես խնդրեցի լրագրողներին՝ թույլ տվեք հարցերը ես տամ, ինչին պարոն նախարարը ի պատասխան թողեց ու հեռացավ։ Եվ տեսանք, որ անկյունում հարցերի է պատասխանում։ Առաջին հերթին հարիր չէ Հայաստանի առողջապահության նախարարին անկյունը մտնել։ Սա մեկ, մանավանդ այն մարդուն, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում ու սուր է ճոճում։ Հիշեցնեմ՝ նման մի դեպք էլ է եղել, երբ ապրիլին նախկին նախագահը հեռացավ առանց հարցերին պատասխանելու։
Հեռանալուց նախարարն ինձ ասաց, ձեր հորդորով հեռացավ նաև նախկին տնօրենը։ Այո, իմ հորդորով, իմ ֆեյսբուքյան բոլոր գրառումները եղել են բաց, ոչ մի բան չի փոխվել, ի տարբերություն իր թիմի որոշ անդամների, որոնք հեղափոխությունից հետո մոռացան իրենց անցյալը»,-ասաց Թամամյանը։
Նա ընթերցեց հարցերից մի քանիս, որոնք պետք է ուղղեր Արսեն Թորոսյանին.
Հարց 1-ին. Ինչպե՞ս էիք Ձեզ զգում, երբ ապրիլ ամսին հորդորել էիք Ուռուցքաբանության ազգային կենտրոնին հերթագրել քաղցկեղով հիվանդներին։ Այդ մասին երեկ հայտարարեց նաև կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Տանանյանը։
Հարց 2-րդ. Ընդհանրապես պարոն նախարար, տեղյա՞կ եք՝ ի՞նչ է քաղցկեղը։ Տեղյա՞կ եք, որ այդ ամիսների ընթացքում, որ հորդորել էիք այդ հիվանդներին հերթագրել, խլում էիք այդ մարդկանց ապրելու վերջին շանսը։ Այս ամենը պարոն Տանանյանը ցույց տվեց նաև թղթերով։ Հույս ունեմ, որ կենտրոնից շատերը կունենան քաջություն ու դրա մասին կբարձրաձայնեն, որ տեղյակ են եղել։
Հարակից հրապարակումներ`
- Ուռուցքաբանի հարցերից հետո Արսեն Թորոսյանը ընդհատեց ասուլիսն ու լքեց դահլիճը
- Արդարադատությունը առողջության համար
- Առողջապահական պարահանդեսում