Հասարակություն 11:59 03/09/2019 Հայաստան

Հատուկ դպրոցների և օդեղեն քաղաքականության մասին - 1

Երեխա։
Անունը կա, իսկ կրթական ամանում ինքը չկա ու չկա։
Ամեն նոր եկող քաղաքական նախարար փորձում է նախ մերժել նախորդին և վերջ։ Կամ կրկնել այն մասով, որ մասով որ հեռու է և գիտությունից, և կրթությունից, և ուրեմն՝ դրանց կիրառման սկզբունքերից։

Ամեն ինչ այնքան արհեստական է։ Այնքան որ թիթեռ նկարենք։

Տարիներ առաջ մի ՀԿ-ից (անուններ չեմ գրում, որովհետև հասարակությունը սովոր է լսել անունը և չտեսնել փաստերը) գնացին հատուկ դպրոց, պարզվեց, որ գիշերօթիկում մեծերը օգտվում են իրենց իշխանությունից՝ փոքրերին... հասկացաք։ Հիշեցիք էլ երևի, հանրապետությունը թնդաց այդ ստորությունից։

Panorama.am-ի հրապարակումները պատճառ դարձան, որ ԱԺ-ում քննարկվի հատուկ դպրոցների հարցը։

Այդ օրերին էր, որ ՀՀ կրթության ու գիտության նախարարութունը հրապարակեց թվեր, որ հատուկ դպրոցներ՝ հատուկ կարիք ունեցողների անվան տակ տարիներ շարունակ են ընդունվել հազարավոր՝ հատուկ կարիք չունեցող երեխաներ։

Այսօրվա հատուկ դպրոցներին վերաբերմունքը տեսնելու համար պիտի հասկանալ, թե ինչից սկսվեց։ Ինչու։ Ու ինչ «լուծումներ» տեսան։

Ինչևէ՝ ԱԺ-ում խորհրդակցություն հրավիրվեց, որը կազմակերպեց գիտության և կրթության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը։ Ներկա էին ԿԳՆ-ից, սոցապ նախարարությունից, ՀԿ-ներից, որ զբաղվում են հատուկ կարիքներ ունեցողների հարցերով։ Տիկին Անահիտ Բաշխյանը բարևեց ու գնաց՝ երևի ավելի կարևոր գործերով։Նախարարությունից ինձ չորեցին, թե՝ ինչու եք գրել։Դա ոչինչ, ես սովոր եմ՝ ինչու ես գրել։

Ինչպես հասկացա տեղում՝ նրանք պատրաստ էին համագործակցության... իրար հետ։ Որովհետև վարկեր, գրանտներ, հաշվետվություններ, սիրուն թվեր՝ սրանք բոլորը կապում են իրար և նախարարությունները, և ԱԺ-ն, և ՀԿ-ները։

Ու այդ առումով ոչինչ չի փոխվել։ Իրար հակակշիռ լինելու փոխարեն այս բոլորը նստում են կշեռքի մի նժարին, մյուսը ազատ թողնելով հատուկենտ, գլուխները կամավոր քարի տակ դնողների համար։Այդ նժարում ես միշտ կամ։

Ինչևէ՝ իմ հարցադրումներին չէին սպասում.
- Ովքեր էին այն հանձնաժողովներում, որոնք առողջ երեխաներին մտավոր հետամնացության եզրակացություն էին տվել։

Այն, որ գիշերօթիկները դրանում շահագրգռված էին՝ պարզ է. երեխաների քանակից է կախված դպրոցը կմնա, թե չէ։ Այն, որ ծնողները շահագրգռված էին՝ դա էլ է պարզ. նման դպրոցներ էին տանում իրենց երեխաներին, այն հույսով, որ գոնե սոված չեն մնա՝ գիշերօթիկում գոնե կերակրում են։

Բայց հանձնաժողովները, որ պետություն ու պետական քաղաքականություն էին ներկայացնում, որ կարող էին ու պարտավոր էին լիարժեք միջակարգ կրթություն ու դրանից բխող հնարավորությունններ տրամադրել երեխաներին, փաստորեն հանցանք են գործել։

Ու հարցը միայն կեղծիքը չէր՝ այս երեխաները այլևս չէին կարող դիմել բուհեր։

Ու հարցը առկախ մնաց՝ ներկաները ոչ միայն չգիտեին, թե ովքեր են եղել հանձնաժողովներում, այլև չէին էլ պատրաստվում իմանալ։

- Ինչպես է պատրաստվում պետությունը (ես պետություն ասեմ, դուք հիմնականում կառավարություն հասկացեք) փոխհատուցել երեխաներին՝ գումարի տեսքով, լրացուցիչ կրթություն ապահովելով, մասնակագիտական կրթւոթյուն և աշխատատեղ ապահովելով։

Սա էլ մնաց։ Որովհետև՝ ոչ մի կերպ։

- Ինչու ԿԳՆ-ն, երբ փաստորեն արդեն կային խառը դպրոցներ ու դասարաններ, որոշեց ներմուծել ներառական կրթություն (որի մասին կխոսեմ ու ցույց կտամ, որ այն կիրառվում է այնպես, որ խախտում է և հատուկ կարիք ունեցողի, և նրա համադասարանցիների կրթական իրավունքը) միջնակարգ դպրոցներում։

Չէ որ արհետսականորեն ստեղծել ներառական դասարաններ անիմաստ է, երբ կարելի է հատուկ մշակել մեթոդներ (կամ ինչպես երդվում-պատռվում են, թե մշակված մեթոդները կան) արդեն եղած դասարանների համար, կրթական մոդան օգտագործել, որ իրական խնդիրը, որի առաջ կանգնել են երեխաները և պետությունը, իրական լուծում ստանա։

Ու ոչ՝ նայում են ինչպես խելքպակասի։ Ինչու՞։ Որովհետև ներառական կրթությունը ներմուծելը, փուչիկներով երգելը, թե՝ դառնալու ենք տաածաշրջանի ամենաամենաներառականը ոչ թե կոնկրետ խնդիրներ լուծելու համար էր, այլ՝ վարկերի։

Օ այո՝ ներառականը վարկավորվում է, իսկ գիշերօթիկները՝ ոչ։

Հիմա ասելով գիշերօթիկ միայն հատուկ կարիք են պատկերացնում, որը պիտի շտապ ցրել ու հաշվետվություններ ներկայացնել համայն աշխարհին, որ չունենք այդպիսի դպրոցներ։ Պիտի ցրել՝ առանց նույնիսկ այդ անկման տակ ամենահասարակ խոտ փռելով։ Պիտի ցրել, որովհետև արդեն հատուկ դպրոց ու գիշերօթիկ դպրոց ասելով պետությունը պատկերացնում է հաշմանդամություն։ Հաշմանդանություն, ոչ թե դրա խնամքը։

Ընդամենը քաղքենիություն։

Խնամք, որ ենթադրում է երեխայի հնարավորությունների լավագույնս օգտագործում ի շահ երեխայի։ Ենթադրում է հատուկ մեթոդներ, մասնագետներ, հատուկ պայմաններ՝ հնարավոր է դասասենյակներ նաև պառկելու համար, այլ տիպի գրատախտակներ, այլ դասագրքեր...։

Մի խոսքով՝ «ավելորդ ծախս»։

Կամ՝ մոռանում է, որ կար գիշերօթիկ ֆիզմաթ դպրոց, որտեղ սովորելու էին գալիս մարզերից ու իհարկե սնվում ու գիշերում էին այդ դպրոցում։ Ու այդ երեխաները համալսարաններում ամենապատրաստ ուսանողներն էին։

Կամ՝ հետ տանել երեխաներին ընտանիքներ, որտեղ սոցիալական պայմանները այնքան վատ են, որ ծնողները մտածում են՝ ինչ կրթություն, գոնե կուշտ լինեն... ու ոչինչ չանել այդ ընտանիքների համար։

Բարոյախոսություն։

Եվ կառավարությունը, և հասարակությունը փախչում է «կլիշեներից»՝ «մոռանալ Հերոստրատին» միակ մեթոդով, որին ինքը ծանոթ է։

Օդեղեն քաղաքականություն, ընդամենը քաղաքականություն, որի մեջ երեխա չկա, սեր ու սրտացավություն չկա, խնդիրների լուծում չկա...

Ու թող չուրախանա այժմյան նախարարը, թե՝ տեսեք ինչեր են եղել։ Ինքը նույն քաղաքականության լիիրավ շարունակողն է։

(շարունակելի)

Անահիտ Ոսկանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսքն իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարան՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլորս...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ե՞րբ սպասել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
Սպասե՞լ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին,թե ոչ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում տարածաշրջանում։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է...
Աղբյուր` Panorama.am
14:27
Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
«Քիչ առաջ ստացա Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը։ Այս ամենի նպատակը էդգար Ղազարյանին լռեցնելն է»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:00
Շղթայական ավտովթար՝ «Զվարթնոց» տանող ճանապարհին
  Այսօր՝ փետրվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:55
Մինչև հուլիսի 1-ը պարգևատրական զենքերը պետք է ներկայացնել Ոստիկանություն
Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ։
Աղբյուր` Panorama.am
13:49
Մխիթարյանն ու Մոդրիչը նույնչափ են գնահատվում
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկան և դրանից բարձր տարիքի ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է աշխարհում: Գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:24
Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը
Հանրային գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննության դատական նիստը կայանալու է այսօր, փետրվարի 22-ին, ժամը...
Աղբյուր` Panorama.am
13:11
Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնենք ամբողջ կազմով. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Հասարակական ակտիվ գործիչ Էդգար Ղազարյանի պաշտպանությունը Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն կստանձնի ամբողջ կազմով։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:04
Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
«Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք տարբեր խմբեր հավաքված, որոնք սոցիալական արդարություն են պահանջում»,-իր խոսքում նշեց...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բագրատ Սրբազան. Փորձում են սահմանափակել Էդգար Ղազարյանի ազատ խոսքը
«Փորձում են մեղադրանք առաջադրել ու սահմանափակել հանրային գործիչ Էդգար Ղազարյանի ազատ խոսքը»,-այսօր հայտարարել է «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
12:10
Վայելեք Երևանի կարմիրգրքյան մաքուր օդը
Երևանում առատ տեղումներն այնուամենայնիվ մի դրական արդյունք ունեն։ Տարիներ շարունակ փոշով լեցուն, աղտոտված օդը շնչած մայրաքաղաքի բնակիչները...
Աղբյուր` Panorama.am
11:23
«Գուգարք» կինոթատրոնի օտարման գործընթացում առերևույթ խախտումներ կան. Դատախազ
2024 թվականին նախաձեռնվել է 3947 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3566), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}