Նեյմարը մնաց ՊՍԺ-ում
Ամառային տրանսեֆարային պատուհանի ամենասպասված գործարքը չի կայացել։ Բրազիլացի Նեյմաները չի տեղափոխվել ոչ «Բարսելոնա», ոչ «Ռեալ»։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, մոլորակի ամենաթանկ ֆուտոլիստը շարունակում է հանդես գալ Պարի Սեն-Ժերմենում։
Այս ամառ Նեյմարն ամեն ինչ արել է, որպեսզի հեռանա իր համար ձանձրալի փարիզյան ակումբից։ Նա բազմաթիվ անգամներ է ասել, որ այլևս չի ցանկանում խաղալ ՊՍԺ-ում, չի թաքցրել, որ ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։ Դրա համար Նեյմարը նույնիսկ տուգանվել է։ «Բարսելոնան» բազմաթիվ անգամ է փորձել հետ վերադարձնել Նեյմարին, բայց տեղափոխումը չի կայացել, Նեյմարը մնացել է ՊՍԺ-ում, որի հետ պայմանագրով կապված է մինչև 2022 թվականը։
Ֆուտբոլիստի գործակալներից մեկը հայտարարել է, որ ակումբի նախագահ շեյխ Նասեր Ալ-Խելայֆին է արգելել նրա տեղափոխումը։ Գործակալի խոսքով, շեյխը նախընտրում է, որպեսզի Նեյմարը «մինչև պայմանագրի ավարտը վազի ուսումնական բազայում»։ Նա շատ է վիրավորված բրազիլացուց։
Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը ռեկորդային՝ 222 միլիոն եվրոյով։
Հարակից հրապարակումներ`
- Նեյմարը հնարավոր է մնա ՊՍԺ-ում
- ՊՍԺ-ն Նեյմարին զրկել է 5 միլիոն եվրո պարգևավճարից
- Նեյմարը խուսափել է բռնաբարության գործով մեղադրանքից
- Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստը՝ ըստ Նեյմարի
- Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից
- «Ռեալն» ուզում է Բենզեմային փոխանակել Նեյմարով
- «Բարսելոնան» հանդիպել է Նեյմարի գործակալի հետ
- Երբ Նեյմարը կտեղափոխվի «Ռեալ»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա