Pink Floyd-ի մենակատարը Բրիտանիայի ՆԳՆ-ի մոտ համերգ է տվել ի աջակցություն Ասանժի
Pink Floyd ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ Ռոջեր Ուոտերսը, փոքրիկ համերգ է անցկացրել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ ի աջակցություն Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի։ Երաժիշտը կոչ է արել հավաքված մարդկանց պահանջել արգելել Ասանժի արտահանձնումը ԱՄՆ-ին, որտեղ նրան սպառնում է երկար տարիների ազատազրկում։
kulturomania.ru-ն գրում է, որ Ուոտերսը բեմից հիշեցրել է այն մասին, որ ձերբակալության ժամանակ Ասանժը կոչ է արել բրիտանացիներին դիմադրության։
«Դիմադրությունը պետք է, որպեսզի կանխվի արտահանձնումը»,- ասել է երաժիշտը։
Ակցիային մասնակցել է Ասանժի եղբայը։ Համերգը մի քանի հարյուր մարդու ուշադրությանն է արժանացել, որոնց քաղաքացիական ակտիվիստները բաժանել են թերթիկներ ի աջակցություն Ասանժի։
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ապրիլի 11-ին ձերբակալել է Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող է բանտարկվել լրտեսության և գաղտնի տեղեկատվության բացահայտման համար: Մեծ Բրիտանիայում նա դատապարտվել է 11,5 ամսվա ազատազրկման գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար։ Վճիռն ընդունվել էր մայիսի 1-ին։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը վստահ է՝ ԱՄՆ-ում Ասանժը կտտանքների կենթարկվի
- Բրիտանիան մտադիր չէ Ասանժին հանձնել այն երկրին, որտեղ գործում է մահապատիժը
- Ասանժի հայրը պատմել է որդու առողջության մասին
- Ասանժի արտահանձնման հարցի քննարկումը հետաձգվում է
- ԱՄՆ պաշտոնապես խնդրել է արտահանձնել Ասանժին
- Ասանժը տեղափոխվել է բանտի հիվանդանոց
- Շվեդիայի դատախազությունը խնդրել է ձերբակալել Ասանժին
- Էկվադորն ԱՄՆ-ին կհանձնի Ասանժի անձնական իրերը
- Պամելա Անդերսոնն այցելել է Ջուլիան Ասանժին
- WikiLeaks-ը շոկային է անվանել Ասանժի կալանքը
- Լոդոնի դատարանը Ասանժին դատապարտել է 50 շաբաթ կալանքի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին