Beeline-ն երկարաձգում է «Մարզային 3500» և «Մարզային 5500» փաթեթների միացման ակցիան
Հայաստանում Beeline-ը տեղեկացնում է «Մարզային 3500» և «Մարզային 5500» սակագնային փաթեթների միացման ակցիայի երկարաձգման մասին։
Ընկերությունից մանրամասնում են, որ «Մարզային 3500» և «Մարզային 5500» փաթեթները ներառում են 10000 րոպե Beeline ցանցի ներսում, որը հնարավոր է օգտագործել միայն Երևանից դուրս գտնվելիս, 1500 ՄԲ ինտերնետ, BeeTV բջջային հեռուստատեսություն և լրացուցիչ երկու հեռախոսահամար։ 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում օգտատերերը կստանան 4G մոդեմ և ամսական 50 կամ 70 ԳԲ շարժական ինտերնետ։ Բջջային ինտերնետի չօգտագործված ծավալը փոխանցվում է հաջորդ ամսվան։
«Հաշվի առնելով մեր հաճախորդների դրական կարծիքները նշված փաթեթների վերաբերյալ, մենք որոշել ենք երկարացնել փաթեթների ժամկետները։ Վստահ եմ, որ նշված առաջարկի շնորհիվ մեր պարզ, ժամանակակից ու հարմար ծառայություններն ավելի հասանելի կլինեն մեր հաճախորդներին մարզերում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Առաջարկը գործում է մինչև 2019 թ. հոկտեմբերի 31-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան