Դավիթ Տոնոյան. ԶՈՒ ԳՊ պետի փոփոխություն չի սպասվում
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից լրագրողները հետաքրքրվեցին, արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ ԶՈՒ ԳՇ պետ է նշանակվելու Վաղարշակ Հարությունյանը։
«Ով էր շրջանառում է այդ տեղեկությունները, նրան էլ հարցրեք։ Էդ ի՞նչ հարցեր ես տալիս, իհարկե՝ ոչ»,-պատասխանեց նախարարը՝ դիմելով լրագրողին։
Հարց եղավ նաև զենքի մատակարարման վերաբերյալ հայտարարված մրցույթի չեղարկմանն ու ռուսական ընկերության կողմից այն բողոքարկելու մասին։
«Այս պահին նախաքննություն է իրականացվում, գիտեք, որ քրեական գործ է հարուցված։ Որևիցե մեկնաբանություն մասնավորապես իմ կողմից ճիշտ չի լինի»,-ասաց Տոնոյանը՝ ընդգծելով, որ գործում որևէ մեկի մեղավորությունը դեռևս հաստատված չէ։
Տոնոյանին հիշեցրեցին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառումը, ըստ որի սահմանամերձ Չինարին այլևս անխոցելի է։
«Մենք շատ տեղեր ունենք, որ այլևս խոցելի չեն։ Աշխարհագրությունը շատ մեծ է, կոնկրետ բնակավայրի վերաբերյալ եղել է պաշտպանության նախարարության մեկնաբանությունը»,-ասաց նախարարն ու հեռացավ։
Հարակից հրապարակումներ`
- Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՊՆ-ին. «Ռիա Նովոստի»
- «Ժողովուրդ». ՀԱՊԿ ներսում Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը ոչ միանշանակ է ընդունվել
- «Ժամանակ». Վաղարշակ Հարությունյանին են ուզում տեսնել ՊՆ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան